ԱԺ նախագահի պաշտոնակատար, ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը հատուկ կարգադրություն է ստորագրել ԱԺ կին պատգամավորներին ու աշխատակազմի կանանց պարգևատրելու վերաբերյալ։
«Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ կետով, Կանանց տոնի առթիվ՝ կարգադրում եմ.
կին պատգամավորներին և Աշխատակազմի կանանց պարգևատրել յոթանասուն հազար դրամի չափով՝ համաձայն հավելվածի:
Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վ. Նարիբեկյանին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել համապատասխան վճարումների կատարումը»,- նշված է կարգադրության մեջ, որը հրապարակվել է ԱԺ պաշտոնական կայքում։