00:00:00

Առյուծն ունի կանգնած դիրք, բերանը բաց է` լեզուն դուրսը, մի ձեռքում սուրն է, մյուս ձեռքով պահպանում է գանձարկղը․ ԱՆ–ն ներկայացրել է Հակակոռուպցիոն կոմիտեի խորհրդանիշի նախագիծը

10:53, 09 մարտ 2022 Քաղաքականություն

 Արդարադատության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացվել վերջերս ստեղծված Հակակոռուպցիոն կոմիտեի խորհրդանիշն ու նկարագիրը սահմանելու մասին նախագիծը։

Նախագծում նշվում է, որ Հակակոռուպցիոն կոմիտեի խորհրդանիշի տարրերն են` առյուծը, սուրը, Հայաստանի Հանրապետության դրոշը և գանձարկղը․«Առյուծն ունի կանգնած դիրք, մի ձեռքում դեպի վերև ուղղած և շարժման մեջ գտնվող սուրն է, իսկ մյուս ձեռքով պահպանում է գանձարկղը։ Առյուծի բերանը ունի բաց տեսք՝ լեզուն դեպի դուրս: Առյուծը ոսկեգույն է և խորհրդանշում է ուժ, քաջություն և հզորություն: Առյուծի ձեռքում գտնվող սուրը մոխրագույն է՝ ոսկեգույն դաստապանով և մուգ մոխրագույն բռնակով: Սուրը խորհրդանշում է կոռուպցիայի դեմ պայքարը: Գանձարկղը խորհրդանշում է այն արժեքները, որոնք ենթակա են պահպանության ու պաշտպանության:

Առյուծը պատկերված է վահանի կենտրոնում` եզրագծված կապույտով։  Ընդհանուր ետնապատկերը (ֆոնը) մուգ կապույտ է: Առյուծից վերև՝ աջ կողմում պատկերված է Հայաստանի Հանրապետության ծածանվող դրոշը։ Մուգ կապույտը խորհրդանշում է համառությունը, անկոտրունությունը, ուժն ու նվիրվածությունը կոռուպցիայի դեմ պայքարում: Դրոշից վերև գրված են «Հայաստանի հանրապետության հակակոռուպցիոն կոմիտե» բառերը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր