Այսօր՝ մարտի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:0-ի սահմաններում Սարալանջից դեպքի Սարի Թաղի ավտոճանապարհին բախվել են Արարատի մարզի բնակիչ, 35-ամյա Հայկ Հովհաննիսյանի վարած Toyota Camry մակնիշի և Երևանի բնակիչ, 27-ամյա Մարկոս Խաչատրյանի վարած ВАЗ 2121 մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան, սակայն երթևեկությունը մասամբ խոչընդոտվել էր:
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի գլխավորությամբ:
Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի ավագ պարեկներ Վարդան Միսակյանն ու կրտսեր պարեկ Գոհար Գեղամյանը:
Փաստի առթիվ պարեկային ծառայությունում նյութեր են նախապատրաստվում:
Օպերատիվորեն ժամանել են նաև ապահովագրական ընկերության ներկայացուցիչները:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: