00:00:00

«Խրամորթի բնակչությունր չի տարհանվում»․ Ասկերանի շրջվարչակազմի ղեկավարը կեղծիք է որակում ադրբեջանական լուրերը

22:40, 07 մարտ 2022 Լեռնային Ղարաբաղ

Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի գերեզմանոցի ուղղությամբ այսօր՝ մարտի 7-ին, թշնամու զինուժի կողմից ականանետերից բացված կրակից հետո ադրբեջանական լրատավամիջոցները սկսել են ապատեղեկատվություն տարածել, թե իբր Խրամորթից տարհանում են խաղաղ բնակչությանը։ 

«Արցախպրես»-ի հետ զրույցում Ասկերանի շրջանի վարչակազմի ղեկավար Համլետ Ապրեսյանը ոչ միայն հերքեց լուրը, այլև նշեց, որ խրամորթցիների մոտ խուճապային տրամադրություն չկա։

«Վերջին օրերին Խրամորթի շուրջը թշնամու կազմակերպած թիրախային «օպերացիայի» նպատակը գյուղացիների շրջանում խուճապային տրամադրություններ ստեղծելն էր, որի հետևանքով մարդիկ պետք է լքեին իրենց բնակավայրը։ Հավաստիացնում եմ, որ, անկախ իրավիճակի սրացումից, խրամորթցիների մոտ նման տրամադրություն ու ցանկություն չկա, նրանք ամուր են կառչած հայրենի հողին»,- ասել է մեր զրուցակիցը։

Նրա խոսքով՝ ամեն դեպքում՝ Խրամորթում ապրող բնակչության անվտանգությունն էլ ավելի բարձրացնելու համար ձեռնարկվում են լրացուցիչ քայլեր, ինչպես նաև ռուսական խաղաղապահ զորքերի հրամկազմի հետ տարվում են համապատասխան աշխատանքներ։

Հիշեցնենք, որ ԱՀ ՊՆ մամուլի ծառայություննն ավելի վաղ տեղեկացրել էր, որ մարտի 7-ին ադրբեջանական կողմը 60 մմ տրամաչափի ականանետով թիրախավորել է Խրամորթ գյուղին հարակից գերեզմանոցը` արձակելով 2 ական։

Հրադադարի խախտման հետևանքով տուժածներ չկան։ Միջադեպի մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր