Ս.թ. մարտի 7-ին ադրբեջանական կողմը 60 մմ տրամաչափի ականանետով թիրախավորել է Խրամորթ գյուղին հարակից գերեզմանոցը` արձակելով 2 ական։ Այս մասին տեղեկացնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից։
Հրադադարի խախտման հետևանքով տուժածներ չկան։ Միջադեպի մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։
Միջադեպի մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։
Ավելի վաղ ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը տեղեկացրել էր, որ մարտի 7-ին ադրբեջանական զինուժը հերթական անգամ խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի գերեզմանատան ուղղությամբ և նշել, որ հրադադարի խախտման դեպքի վերաբերյալ հավելյալ տեղեկություններ կհաղորդի ավելի ուշ։