Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի լավագույն մասնագետները սկսում են «100 տարի ժողովրդի թիկունքին» ծրագիրը։
Բժշկական մեկդարյա պատմություն ունեցող համալսարանում մեկնարկում է նոր` «100 տարի ժողովրդի թիկունքին» ծրագիրը, որը կմեկնարկի մարտի 8-ին և կտևի մինչև հունիսի 18-ը` ուղիղ 100 օր:
Համալսարանական նախաձեռնությունը կազմված է միմյանց հետ փոխկապակցված երեք միջոցառման փաթեթից:
Մարտի 12-ից սկսած` ԵՊԲՀ առաջատար մասնագետները 100 օրվա ընթացքում յուրաքանչյուր շաբաթ օր` ժամը 11:00-14:00, կիրականացնեն անվճար խորհրդատվություն «Հերացի» թիվ 1 և «Մուրացան» համալսարանական հիվանդանոցների պոլիկլինիկաներում և «Միքայելյան» վիրաբուժության ինստիտուտում:
Խորհրդատվությունների արդյունքում անհրաժեշտության դեպքում կիրականացվի 100 վիրաբուժական միջամտություն 50% զեղչով, ներառյալ հարվիրահատական հետազոտությունների ամբողջական փաթեթը:
100 օրվա ընթացքում համալսարանական մասնագետները կիրականացնեն սահմանված թվով այցելություններ Հայաստանի մարզեր` համաձայնեցնելով ՀՀ ԱՆ և մարզպետարանների հետ:
Խորհրդատվության հիման վրա բժշկի կողմից կտրամադրվի հատուկ ուղեգիր , որը հիմք կհանդիսանա հետագա վիրաբուժական միջամտությունները 50% զեղչով իրականացնելու համար:
Ծրագիրը կհամակարգվի ԵՊԲՀ կլինիկական ոլորտի պատասխանատուների կողմից: