«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանն այս պահին քիչ հավանական է համարում Թուրքիայի կողմից Գյումրու 102-րդ ռազմաբազայի համար վտանգներ սպասելը։
Լրագրողներից մեկն այսօր ճեպազրույցների ժամանակ հետաքրքրվեց պատգամավորից՝ Թուրքիայից, ռուս-ուկրաինական պատերազմի ֆոնին, վտանգ կարելի՞ է սպասել Հայաստանի համար Գյումրու ռազմաբազայի առումով, սակայն Աղաջանյանը հայտարարեց, որ նման սցենար քիչ հավանակն է.
«Տեսական վտանգներ միշտ էլ կան, ես ռուս-ուկրաինական հարաբերություններում այս պահի ճգնաժամի հետ չէի կապի այդ վտանգները, համենայնդեպս, այս պահին։ Կարծում եմ՝ նման սցենար հնարավոր է, այս պահին, քիչ հավանական», - ասաց Աղաջանյանը։