Հայաստանի տարածքում մարտի 6-ի և 8-ի ցերեկը առանձին շրջաններում հնարավոր են թույլ տեղումներ, 9-11-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով։ Մարտի 7-ին, 8-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից՝ վկայակոչելով Շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ մարտի 6-ի և 8-ի երեկոյան ժամերին Երևան քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է թույլ անձրև, 9-11-ը՝ ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։ Մարտի 7-ին, 8-ի գիշերն սպասվում է առանց տեղումների եղանակ։
