00:00:00

Կառավարությունն անիրականանալի որոշում է ընդունել ու բյուջեից հատկացրել է 100 միլիոն դրամ

00:00, 06 մարտ 2022 Քաղաքականություն

Հայաստանի Կառավարությունը 2021 թվականին որոշել է, որ Արփա-Սևան թունելի պահպանման և շահագործման նպատակով բյուջեից պետք է հատկացվի 100 միլիոն դրամ, իսկ  2022 թվականի հունվարի 1-ից հիդրոհանգույցի շահագործումն ու պահպանումը կիրականացնի «Ջրառ» ՓԲԸ-ն։

Կառավարությունը, սակայն, որոշումն ընդունել է՝ առանց հաշվի առնելու դրա կատարմանը խոչընդոտող տարբեր գործոններ։

 

Մասնավորապես, որ կան մեքենամեխանիզմների, նեղ մասնագիտական տեխնիկական միջոցների և սարքավորումների համալրման ու ձեռքբերման հետ կապված խնդիրներ, ինչն էլ այսօր անհնարին է դարձրել կառավարության որոշման կատարումը։

 

Փաստորեն, Կառավարությունը բյուջեից 100 միլիոն դրամ է հատկացրել «Որոտան-Արփա-Սևան» հիդրոհանգույցի ջրային համակարգի շահագործման համար, բայց որոշումը մնացել է անկատար, հիմա էլ  ոչ միայն որոշումը վերանայելու, այլ նաև այդ նպատակով բյուջեից գումարային նոր  հատկացում անելու անհրաժեշտություն է ծագել, իսկ Որոտան-Արփա-Սևան հիդրոհանգույցի հավատարմագրային կառավարման պարտավորությունների կատարման ժամկետն էլ պետք է  երկարաձգվի  1 տարով։

Կառավարության այս որոշումը հանգեցնելու է բյուջեից նոր ծախսերի, թե որքան, թիվը նշված չէ։

 

Հիշեցնենք, որ նախորդ տարիներին այդ նպատակով հատկացվել է 205.8 մլն դրամ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր