Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին մեկ շաբաթվա ընթացքում միացել է ավելի քան 6000 մարդ: Այս մասին հայտնում է «Ազատագրական շարժում»-ը:
«Արդեն մեկ շաբաթ է «Ազատագրական շարժման» ներկայացուցիչները ստորագրահավաք են կազմակերպել և անցկացնում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով:
Մեկ շաբաթվա ընթացքում հրաժարականի պահանջին միացել է 6.000-ից ավելի մարդ։ Եվ դա այն պարագայում, երբ ստորագրահավաքը կազմակերպվել է միայն Երևանի Հյուսիսային պողոտայում և էլեկտրոնային եղանակով (https://form.jotform.com/220514077543047):
Ստորագրահավաքը շարունակվելու է և ընգրկվելու են նաև Երևանի այլ բնակավայրերը և մարզերը, Արցախը, Սփյուռքը»,- նշված է հայտարարությունում: