ՀՀ 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրվա կապակցությամբ:
«Այսօր սպարապետ Վազգեն Սարգսյանը կդառնար 63 տարեկան...
«Հայրենիքը չափազանց խորն ու պինդ էր նստած Վազգենի մեջ: Ամեն ինչ համադրվում էր հայրենիքի շահի հետ՝ անձնական կյանքից մինչև պետական ամենաբարդ գործողություն:
Վազգենը հայրենասիրություն չէր քարոզում:Նա հայրենասիրության օրինակ էր իր գործով և կյանքով»:
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՉՈՐՐՈՐԴ ՆԱԽԱԳԱՀ ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ
05.03.2019թ.»,-ասվում է ուղերձում: