Երեկ՝ մարտի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 03:30-ի սահմաններում ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ վաշտի հրամանատարի պաշտոնակատար Արմեն Մկրտչյանի, ավագ պարեկ Սամսոն Ալեքսանյանի և կրտսեր պարեկ Մարտին Յայլոյանի հետ ծառայություն կատարելիս նկատել են, որ Աճառյան փողոցով ավտոմեքենայի վթարայինները միացրած, բարձր արագությամբ Mercedes մակնիշի ավտոմեքենա է ընթանում:
Ստուգման նպատակով պարեկները ձայնային ազդանշաններով կանգնեցնում են Mercedes-ը: Պարզվում է, որ վարորդը հարգելի և անհետաձգելի պատճառներով է նման իրավիճակում վարում ավտոմեքենան, քանի որ 1,5 տարեկան աղջնակը առողջական լուրջ խնդիրներ ունի և նրա հայրը՝ Մարտին Ե.-ն և մայրը երեխային շտապ պետք է հասցնեն հիվանդանոց:
Պարեկները իրենց ավտոմեքենայով նրանց տեղափոխում են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, որտեղ էլ Հիպոկրատի երդմանը հավատարիմ բժիշկների շնորհիվ երեխայի կյանքին այլևս վտանգ չի սպառնում: