Աշխատանքային այցով Երևանում գտնվող Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանն այսօր այցելել է ՀՀ-ում Արցախի Հանրապետության կառավարության օպերատիվ շտաբ։
Նա հանդիպել է ինչպես Օպերատիվ շտաբի պետ Միքայել Վիրաբյանի, այնպես էլ Շտաբում այդ պահին ներկա հասարակության ներկայացուցիչների հետ։
Քննարկման առանցքում պատերազմի հետևանքով ՀՀ-ում ժամանակավորապես ապաստանած արցախցիներին աջակցելու ուղղությամբ իրականացվելիք միջոցառումների ու ձեռնարկվող միջոցներին վերաբերող հարցերն էին։
Հանդիպման ընթացքում Արթուր Թովմասյանը պատասխանել է ներկաների առաջադրված հարցերին: