00:00:00

Ո՞նց եք պատկերացնում քննիչ հանձնաժողովի արդյունավետությունը, որի կազմում որպես փորձագետ ընդգրկված է Արծրուն Հովհաննիսյանը. Արթուր Վանեցյան

09:27, 03 մարտ 2022 Իրավական

Եթե իշխանությունն իրապես ցանկություն ունի բացահայտելու 44-օրյա պատերազմի սկսման, ընթացքի և հետևանքների վերաբերյալ տեղեկություններ, ապա նա ունի լայն գործիքակազմ՝ ի դեմս դատախազության, քննչական մարմինների, ԱԱԾ-ի, որոնք մի քանի անգամ ավելի հնարավորություններ և լիազորություններ ունեն գործը քննելու և մեղավորներին պատժելու համար:

Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշեց  «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար պատգամավոր Արթուր Վանեցյանը:

Նրա խոսքով՝ քննիչ հանձնաժողովն ընդդիմության գործիքն է, երբ ընդդիմությունը կարողանում է իրականացնել վերահսկողություն, բայց երբ այն իշխանությունն է ձևավորում, կամ իշխանությանն առավոտից երեկո պաշտպանող անձը հանդիսանում է հանձնաժողովի նախագահ,էլ ինչպես կարելի է պատկերացնել այդ հանձնաժողովի արդյունավետությունը:

«Որպես փորձագետ է ընդգրկվում Արծրուն Հովհաննիսյանը, ով ողջ պատերազմի ընթացքում հանրության կեղծ տեղեկություններ է մատուցել, ո՞նց եք պատկերացնում այդ քննիչ հանձնաժողովի արդյունավետությունը և անաչառությունը», - ասաց Արթուր Վանեցյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր