00:00:00

«Պասերով»

00:00, 03 մարտ 2022 Քաղաքականություն

Խորհրդարանում հերթական հարցուպատասխանը հերթական անգամ սկանդալային ընթացք ունեցավ։ Ընդդիմությունը գրեթե մեկ տարի է նույն հարցն է տալիս, հետո սոցցանցերում «գլուխ գովում» թե բա տեսաք ոնց նեղը գցեցինք Նիկոլ Փաշինյանին։ Այս հարցում իհարկե «Հայաստան» խմբակցության պատգամավորները մրցակիցներ չունեն։ Իրենց տպավորությամբ գտել են Նիկոլ Փաշինյանի թույլ տեղը։ Բայց իրականությունը բոլորովին այլ է։ Հերթական անգամ Փաշինյանը Քոչարյանի թիմակցի «սուր» հարցին տվեց, ավելի սուր պատասխան։ Ընդդիմությանն էլ այլ բան չէր մնում, քան լքել նիստերի դահլիճը։ Քոչարյանականները հենց նեղն են ընկնում հեռանում են ԱԺ-ից։ Բայց «Հայաստան» խմբակցության պատգամավորները գոնե նրանցից շատերը պետք է իմանային, որ նեղանալը քաղաքական կատեգորիա չէ, բոյկոտն էլ միշտ չէ, որ արդարացված է։ Այսօր առավել քան երբեք։

Արդյո՞ք ընդդիմադիր որեւէ պատգամավորի չէր հետաքրքրում մեր շուրջը տեղի ունեցող զարգացումները։ Աշխարհի ուշադրության կենտրոնում ռուս-ուկրաինակական պատերազմն ու դրանից բխող վտանգներն են, Հայաստանի ամենամեծ ընդդիմադիր խմբակցության պատգամավորներին հուզում է «ձուն է առաջինը եղել, թե հավը» մակարդակի հարցեր։ Ու այդ ձևակերպումները դեմքի այնպիսի մտահոգությամբ են հնչեցնում, որ անտեղյակ մարդիկ կհավատան, որ իրենց մղումներում գերազնիվ են։

Մինչդեռ հասարակությունը միամիտ չէ։ Ակնհայտ է, որ Ռոբերտ Քոչարյանի թիմակիցները չունեին թույլտվություն  հարց ուղղելու ռուս-ուկրաինական պատերազմի վերաբերյալ, կամ գոնե ճշգրտել, ի՞նչ մոտեցում ու դիրքորոշում ունի Հայաստանի իշխանությունը ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ Նիկոլ Փաշինյանին էլ ձեռնտու չէր, որ այդ հարցը հնչեր։ Հետեւաբար պետք էր գործել «պասերով», ստեղծել իրբրև թե լարված իրավիճակ, որն էլ հարմար առիթ կդառնա կարևորագույն թեմաներից շեղվելու համար։ Արվեց այնպես, ինչպես պետք էր։ Ու կարևոր չէ, որ մեր երկիրը ամեն վարկյան վտանգի մեջ է, տնտեսական ճգնաժամից մինչև հնարավոր պատերազմի վտանգ։ Կարևորը տեսարանն է։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր