Ռեժիսոր Հրաչ Քեշիշյանն ւր ֆեյսբուքյան էջում կիսվել է Հայկոյի հետ արխիվային լուսանկարներով՝ կից գրելով.
«2006 թիվն է: Երևի սեպտեմբեր, Գագայենց օֆիսում, որ հիմա Տերասսա սրճարանն է: Հաջորդ նկարը օֆիսի դիմացի ԴԻՄԱԿ սրճարանում է, որ հիմա չկա:
90-ականներից եկած կարմիր ծածկոցով սեղաններով, լավ ժարիտ կարտոշկայով ու վատ կոֆեով բաց կաֆե էր, որ լավ եղանակին Գագայենց @gaga.amatuni @nara.amatuni դուրս էինք գալիս ու աշխատում էինք այդտեղ: Ես «Մի վախեցիրն» էի սկսել, Հայկոն արդեն գրել էր ֆիլմի մեղեդին, պատրաստվում էինք Հայկոյի երկրորդ մենահամերգին: Համալիրում ամեն բան ավերակ էր, ցուրտ էև նույնիսկ սեպտեմբերին, Գագան դեկոր էր գծում, ես գտել էի միակ ընկերությունը, ով շատ ժամանակակից ֆերմաներ էր բերել Հայաստան: Ես ու Վահեն՝ Հայկի եղբայրը @vahe_hakobyan1980 տոննայանոց վարագույրի թոփ էինք քարշ տալիս, որ հնչողություն ստանանք: Համալիրի մեծ դահլիճն էր, 7 հազար հանդիսատես ու մինչև համերգի սկսվելը սարսափելի անհանգիստ էինք. «Հաստատ էդքան մարդ կգա՞»: Պիզդեեեց... էկան, մի կես ժամ ուշացումով 7 հազարից շատ էին ու մենք..., որ արդեն տեսել էինք աշխարհի արտիստների բոլոր համերգները.... չգիտեմ ինչ ռիսկով ուզում էինք նրանց հետ ոտք գցել: 2003-ին արդեն մի համերգ արել էինք Օպերայի բեմում ու էլի ոտք էինք գցել աշխարհի հետ:
ՄԵՆՔ՝ Մի քանի ջահել տղա ու մի քանի աղջիկ: Աշխարհին մարտահրավեր էինք նետել, որ մենք էլ կարող ենք, մենք էլ կանենք ու... արեցինք:
Ու թքած, որ մեզ չհասկացան իրենց դասական համարողները, քննադատներն ու երաժշտագետները: Ու թքած, որ մենք ծախսեցինք մեր վերջին փողերը ու չքշեցինք աշխարհի ամենալավ մեքենաները:
Մենք ամենակռուտոյն էինք, որովհետև մենք արել էինք ԱՌԱՋԻՆՆ ՈՒ ԱՆՀԱՎԱՆԱԿԱՆԸ: Առաջ էլ, հետո էլ, հիմա էլ Հայկոյի հետ անելու ենք ԱՌԱՋԻՆՆ ՈՒ ԱՆՀԱՎԱՆԱԿԱՆԸ: Արթուր Ջանիբեկյանին շնորհակալ լինելու շատ առիթ կա, բայց ամենակարևորը, որ անկախ ամեն ինչից միշտ հավատացել ա ՀԱՅԿՈՅԻՆ:
Հ.Գ. Որ սենց նկարներ եք գտնում, ամեն բան խառնվում ա իրար...
Նկարեց Նառա Ամատունին 2006 թվի սեպտեմբերին»: