00:00:00

Բանակն ու եկեղեցին շարունակում են մնալ ամենաբարձր վստահություն ունեցող կառույցները

23:14, 22 մայիս 2026 Քաղաքականություն

International Republican Institute-ի (IRI) վերջին հարցման արդյունքներով՝ Հայաստանում ամենաբարձր վստահություն վայելող կառույցների շարքում շարունակում են մնալ բանակն ու Հայ Առաքելական եկեղեցին։

 

Հարցման տվյալներով՝ քաղաքացիների 39 տոկոսը նշել է, որ լիովին գոհ է Զինված ուժերի աշխատանքից, ևս 34 տոկոսը՝ որոշ չափով գոհ։ Ընդհանուր առմամբ բանակի գործունեությանը դրական գնահատական է տվել հարցվածների ավելի քան երկու երրորդը։

Բարձր վստահություն ունի նաև Հայ Առաքելական եկեղեցին․ հարցվածների 39 տոկոսը հայտնել է լիակատար բավարարվածություն, իսկ 23 տոկոսը՝ մասնակի բավարարվածություն եկեղեցու գործունեությունից։

Միևնույն ժամանակ հարցման արդյունքներով ամենացածր գնահատականը ստացել է Ազգային ժողովը։

Միայն 9 տոկոսն է հայտնել, որ լիովին գոհ է խորհրդարանի աշխատանքից, մինչդեռ 44 տոկոսը նշել է, որ ամբողջությամբ դժգոհ է դրա գործունեությունից։
Հարցման հեղինակները նշում են, որ հանրության շրջանում շարունակում են գերակշռել անվտանգության, կայունության և պետական ինստիտուտների արդյունավետության հետ կապված սպասումները։

Ըստ IRI-ի՝ քաղաքացիները միաժամանակ կարևորում են նաև տնտեսական առաջընթացն ու սոցիալական խնդիրների լուծումը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր