«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակով պատգամավորի թեկնածու առաջադրված Անդրանիկ Թևանյանը ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքում է։
ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները վաղ առավոտյան ներխուժել էին «Մայր Հայաստան» կուսակցության գրասենյակ և խուզարկություն էին իրականացնում։ Հետո նրանք սկսեցին խուզարկել Թևանյանի բնակարանը։ Խուզարկությունից հետո նա որոշեց գնալ ԿԸՀ։
ԿԸՀ–ն քննում է նրան անձեռնմխելիությունից զրկելու և նրա նկատմամբ քրեական հետապնդում նախաձեռնելու հարցը։