00:00:00

Բացահայտվել է թմրաշրջանառության 2 դեպք․ Արմավիրում իրականացված ուժեղացված ծառայության արդյունքները

13:12, 24 փետրվար 2022 Իրավական

Ոստիկանության Արմավիրի բաժնի և Արմավիրի մարզային վարչության ենթակա տարածքային մյուս ստորաբաժանումների ծառայողները Արմավիր քաղաքում իրականացրել են ուժեղացված ծառայություն։ Մի քանի ժամ տևած միջոցառումների արդյունքում հայտնաբերվեցին տարբեր տեսակի ատրճանակներ, մահակներ, դանակներ և այլն:

Բացահայտվեց ապօրինի թմրաշրջանառության 2 դեպք. հայտնաբերվեցին ու առգրավվեցին մարիխուանայի և հաշիշի նմանվող զանգվածներ։ Բացի այդ, վարչական իրավախախտումների վերաբերյալ կազմվել է 11 արձանագրություն։ Նմանօրինակ ուժեղացված ծառայությունները պարբերական են։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր