00:00:00

5 ոստիկանի ծառայությունից ազատելու առաջարկ է ներկայացվելու ոստիկանության պետին

17:08, 21 փետրվար 2022 Իրավական

Փետրվարի 18-ին տեղի է ունեցել ոստիկանության կարգապահական հանձնաժողովի հերթական նիստը, որը վարել է ոստիկանության պետի առաջին տեղակալ Արամ Հովհաննիսյանը։

Մասնակցել են ոստիկանության շտաբի պետը, հասարակական անվտանգության ապահովման գլխավոր և իրավաբանական վարչությունների պետերը, ներքին անվտանգության վարչության պետի տեղակալը, ՀՀ վարչապետի աշխատակազմի իրավաբանական վարչության ավագ իրավաբանն ու ոստիկանության կարգապահական հանձնաժողովում ընդգրկված հասարակական կազմակերպությունների անդամներ:

Ուսումնասիրվել և քննարկվել են ոստիկանության ութ աշխատակիցների նկատմամբ իրականացված ծառայողական քննության նյութերն ու եզրակացությունները:

Փաստական հանգամանքները վերլուծելուց հետո հանձնաժողովը որոշում է կայացրել դիմել ոստիկանության պետին՝ հինգի նկատմամբ կիրառելու «Ոստիկանությունում ծառայությունից ազատում», իսկ երեք ոստիկանի նկատմամբ՝ «Խիստ նկատողություն» կարգապահական տույժերը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր