00:00:00

Բախվել են Լյովա Մնացականյանի Toyota Land Cruiser-ը, Kia Sorento-ն և 2 Mercedes-ներ. կա վիրավոր

20:31, 19 փետրվար 2022 Իրավական

Այսօր՝ փետրվարի 19-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։10-ի սահմաններում Աբովյան փողոցի 19 շենքի դիմաց բախվել են Երևանի բնակիչներ՝ 31-ամյա Տաթևիկ Աբգարյանի վարած Kia Sorento մակնիշի, 44-ամյա Մարինե Ստեփանյանի վարած Mercedes մակնիշի, Արցախի Հանրապետության բնակիչ՝ 57-ամյա Լյովա Մնացականյանի վարած Toyota Land Cruiser մակնիշի և Արագածոտնի մարզի բնակիչ՝ 41-ամյա Սևակ Եսայանի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդներից Լ. Մնացականյանն Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի նախկին հրամանատարն է, կոչումով՝ գեներալ-լեյտենանտ. նրա ավտոմեքենան եղել է կայանված։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր