ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը վճռաբեկ բողոք է ներկայացրել ընդդեմ Նիկոլ Փաշինյանի 2010 թվականի դատավճռի դեմ: Այս տեղեկությունը Irakanum.am-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ գլխավոր դատախազի խորհդական Գոռ Աբրահամյանը։ «Հիմք ընդունելով ՄԻԵԴ որոշումը՝ Դատախազությունը դիմել է նախկինում Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ կայացված դատական ակտերը բեկանելու և իրեն առաջադրված մեղադրանքում արդարացնելու միջնորդությամբ»,- ասաց Աբրահամյանը։
Հիշեցնենք, որ 2010 թվականին դատարանը Փաշինյանին մեղավոր ճանաչեց Քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին մասով` «Զանգվածային անկարգություններ կազմակերպելը» և դատապարտեց 7 տարի ազատազրկման: Նիկոլ Փաշինյանը նաեւ մեղադրվում էր քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով` «Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը», սակայն այս մասով նա արդարացվեց:
Irakanum.am