00:00:00

Ադրբեջանցի լրագրողը ձերբակալվել եւ ծեծի է ենթարկվել զոհված զինվորների ծնողների բողոքի ակցիան լուսաբանելու համար

14:01, 15 փետրվար 2022 Աշխարհ

Ադրբեջանում լրագրողը ձերբակալվել եւ ծեծի է ենթարկվել զոհված զինվորների ծնողների բողոքի ակցիան լուսաբանելու համար։

Turan-ի փոխանցմամբ՝ տարբեր ժամանակներում զոհված զինծառայողների ծնողներն այսօր ակցիա են անցկացրել նախագահի վարչակազմի շենքի առջեւ։

«Ասում են՝ նա ինքնասպան է եղել, այդ պատճառով «շեհիդի»  կարգավիճակը նրան չի հասնում։ Զորացրվելուց 6 օր առաջ մեզ հայտնեցին, որ նա ինքնասպան է եղել», - ասաց ակցիայի մասնակիցներից մեկը ։ Ծնողները հայտարարել են, որ դիմել են բոլոր ատյաններին, բայց ապարդյուն ։ Ցուցարարներին հրավիրել են նախագահի աշխատակազմ ՝ զրույցի։

Ակցիայի ժամանակ ձերբակալվել են այն լուսաբանող  լրագրողներ Ֆաթիմա Մովլամլին եւ Սեւինջ Սադիգովան։

Լրագրող Ֆաթիմա Մովլամլին պնդում է, որ այսօր ծեծի է ենթարկվել Բաքվի Սաբաիլի շրջանի ոստիկանության 9-րդ բաժնում։

«Մեզ ձերբակալել են նախագահի վարչակազմի շենքի առջեւ։ Փորձում էին խլել բջջային հեռախոսները եւ պահանջում էին հեռացնել նկարահանումները։ 9-րդ բաժնում սերժանտները վերադասի աչքի առաջ երկու անգամ ինձ գետնին տապալեցին  ու սկսեցին ոտքերով հարվածել։ Ոտքիս  վրա կոշիկի հետքեր են մնացել։ Նրանք պատռել են իմ բաճկոնը», - ասել է նա։

ՆԳՆ-ում Մովլամլիի հայտարարությունն անվանել են «անհիմն»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր