00:00:00

Արտակարգ դեպք․ 4 անձ իջնելով «Նիսան»-ից՝ ծեծել են 18-ամյա երիտասարդին

13:58, 14 փետրվար 2022 Իրավական

Փետրվարի 9-ին ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները օպերատիվ տվյալներ էին ստացել, որ ժամը 14.30-ին չորս անձ Աբովյան փողոցում իջնելով «Նիսան» մակնիշի ավտոմեքենայից՝ մի քաղաքացու են ծեծի ենթարկել։

Ոստիկանությունից  հայտնում են, որ  ժամը 15.40-ին հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնական բաժնում ահազանգ է ստացվել, որ «պոլիտրավմա» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 18-ամյա մի երիտասարդ: Պարզվել է, որ նրան ծեծել էին Աբովյան փողոցում։

Փետրվարի 12-ին Կենտրոնականի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է երիտասարդին մարմնական վնասվածք պատճառած անձանց ինքնությունը։

Նրանք Արգիշտիի փողոցում հայտնաբերվել և, խուլիգանություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկվել բաժին և ներկայացվել նախաքննական մարմնին, որտեղ 32-ամյա տղամարդը տվել է խոստովանական ցուցմունք և ձերբակալվել:

Կատարվում է նախաքննություն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր