00:00:00

Հյուսիսային Կարոլինայում ինքնաթիռ է կործանվել

09:58, 14 փետրվար 2022 Աշխարհ

ԱՄՆ Հյուսիսային Կարոլինա նահանգում 7 մարդ տեղափոխող ինքնաթիռ է կործանվել։ Հայտնի է, որ ինքնաթիռը վայրէջք է կատարել ջրային տարածքում։ Այժմ ինքնաթիռը որոնվում է արտակարգ իրավիճակների ծառայության կողմից, գրում են լրատվամիջոցները։

Տեղական իշխանությունները նշել են, որ ինքնաթիռը կործանվել է Կարտերեթ շրջանի ափից մոտ 6 կիլոմետր դեպի արևելք։ Պաշտոնյաների խոսքով՝ օդանավում չորս դեռահաս և երեք մեծահասակ է եղել: Նրանց թվում է նաև օդաչուն։ Ենթադրաբար, բոլորը զոհվել են։ Այժմ դիակների որոնողական աշխատանքներում ներգրավված են առափնյա պահպանության երկու նավակ և ուղղաթիռ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր