00:00:00

Ալիևը հայտնել է՝ որն է Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի իր նախապայմանը

09:25, 14 փետրվար 2022 Աշխարհ

Ալիևը հայտարարել է, որ Երևանի և Բաքվի միջև պետք է լինի խաղաղության պայմանագիր։ «Իհարկե, Հայաստանի և Ադրբեջանի միջև պետք է լինի խաղաղության պայմանագիր։ Այս համաձայնագիրը պետք է ստորագրվի իրավունքի միջազգային նորմերի և սկզբունքների հիման վրա՝ երկրների տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման պայմանով»,- ասել է Ալիևը Ակնա կատարած այցի ժամանակ։ Միևնույն ժամանակ, Ալիևն իր խոսքում դարձյալ սպառնացել է Հայաստանին՝ նշելով, որ «Բաքուն մեծ աշխատանք է իրականացնում ռազմական զարգացման ոլորտում, որպեսզի պատասխանի Հայաստանի զինված ​​ուժերին»։

«Մենք արյուն թափելով եկանք այս հողերը։ Մենք ամուր կանգնած ենք այս հողերի վրա և ապրելու ենք այստեղ»,- ասել է Ալիևը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր