00:00:00

Լոս Անջելես – Վաշինգտոն չվերթն արտակարգ վայրէջք է կատարել կռվարար ուղեւորի պատճառով․ NYT

06:28, 14 փետրվար 2022 Աշխարհ

 American Airlines ավիաընկերության Լոս Անջելեսից Վաշինգետոն 1775 չվերթն արտակարգ վայրԷջք Է կատարել Քանզաս Սիթի քաղաքի (Միսուրիի նահանգ) օդանավակայանում ինքնաթիռի կռվարար ուղեւորի պատճառով: Փետրվարի 13-ին այդ մասին հայտնել Է The New York Times (NYT) թերթը:

Ինչպես հրատարակությանը պատմել են վկաները, դեբոշիրը փորձել Է ներթափանցել անձնակազմի խցիկ, ինչպես նաեւ հիմնական ելքով հեռանալ սրահից: Ընկերությունում թերթին չեն հայտնել իրավիճակի մանրամասները կամ միջադեպի հնարավոր պատճառները:

American Airlines-ի ներկայացուցիչը հայտարարել Է, որ անկարգ ուղեւորը վնասազերծվել Է անձնակազմի կողմից, եւ ճշտել Է, որ ընկերությունը աշխատում Է չվերթի մյուս ուղեւորներին տեղավորել այլ չվերթում: Հետաքննությունների դաշնային բյուրոյում հայտարարել են, որ կասկածյալը ձերբակալված Է: Գերատեսչությունում հետագա մեկնաբանություններից հրաժարվել են, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր