00:00:00

Երևանում գողացել են հայտնի գործարարի Bentley-ն

15:33, 13 փետրվար 2022 Իրավական

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ փետրվարի 11-ին ավտոմեքենայի փախցնելու դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:00-ի սահմաններում ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել Երևանի բնակիչ Արմեն Հակոբյանից, ով հայտնել է, որ նույն օրը՝ ժամը 09:00-ից 10 :00 –ն ընկած ժամանակահատվածում Տիգրան Մեծի պողոտայի 40/5 հասցեի մոտից փախցրել են Bntley Continental մակնիշի ավտոմեքենան: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են ժամանել ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արմեն Գասպարյանի գլխավորությամբ:
Տեղում պարզվել է, որ անհայտ անձը նշված հասցեից փախցրել է Երևանի բնակիչ, 51-ամյա Հակոբ Սաֆարյանին պատկանող Bntley Continental մակնիշի ավտոմեքենան:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Bentley-ն պատկանում է Երևանում հայտնի «Կամուրջ» արագ սննդի կետի սեփականատեր, «Սերոբ» ՍՊԸ-ի տնօրեն Հ. Սաֆարյանին, ով հանրությանն ավելի շատ հայտնի է «Կամուրջի Հակոբ» մականվամբ: Մանրամասները՝ այստեղ

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր