00:00:00

Ռուսաստանի տարածքային ջրեր է մուտք գործել ամերիկյան սուզանավը, որի դեմ կիրառվել են հատուկ միջոցներ

23:48, 12 փետրվար 2022 Աշխարհ

Կուրիլյան կղզիների շրջանում Ռուսաստանի տարածքային ջրեր է մուտք գործել ամերիկյան սուզանավը, որի դեմ հատուկ միջոցներ են կիրառվել, հայտնել են ՌԴ ՊՆ-ից։ Այս մասին  հայտնում է BBC-ն: Սուզանավի անձնակազմին ռուսերեն և անգլերեն լեզուներով ձայնային հաղորդագրություն է տրվել. «Դուք գտնվում եք Ռուսաստանի տարածքային ջրերում, անհապաղ հեռացե՛ք»։
ՌԴ ՊՆ վարկածի համաձայն՝ դրանից հետո ամերիկյան սուզանավը առավելագույն արագությամբ լքել է տարածքը։
Ամերիկյան կողմը Կուրիլյան կղզիների մոտ տեղի ունեցած միջադեպը դեռ չի մեկնաբանել։
ՌԴ զինվորականները հայտնել են, որ կապ են հաստատել Մոսկվայում ԱՄՆ դեսպանատան ռազմական կցորդի հետ եւ կանչել ՌԴ ՊՆ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր