00:00:00

Ադրբեջանի «Կոմանդոս» անվանմամբ ցամաքային զորքերը զորավարժություններ են անցկացրել

16:35, 12 փետրվար 2022 Աշխարհ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից ստեղծված ,այսպես կոչված, «Կոմանդոս» ցամաքային զորքերը զորավարժություններ են անցկացրել: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ադրբեջանական լրատվամիջոցները, այս մասին հայտնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը: Նշվում է, որ զորավարժություններին ներգրավվել են թրթուրավոր և  դահուկային նորագույն շարժական տեխնիկաները՝ իրենց օպերատիվ խմբերով: Անցկացվող զորավարժությունների հիմնական նպատակն է այդ տեխնիկաների կառավարման հմտությունների կատարելագործումը, ինչպես նաև տեղանքի ռելիեֆին և եղանակային պայմաններին համապատասխան հմտորեն քողարկվելու կարողության զարգացումը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր