00:00:00

Թուրքմենստանում նախագահի արտահերթ ընտրություններ կանցկավեն. նախագահը հեռանում է պաշտոնից

16:16, 12 փետրվար 2022 Աշխարհ

Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը հայտարարել է, որ պաշտոնից հեռանալու դժվար որոշում է կայացրել: Նա վստահեցրել է հայրենակիցներին, որ այսուհետ ևս ջանք չի խնայի հանուն հայրենիքի և իր կուտակած փորձը կփոխանցի ապագա առաջնորդներին՝ փոխանցում է РИА Новости-ն: Բերդիմուհամեդովը նշել է, որ երկրի զարգացման նոր փուլում պետական կառավարման համար պետք է հնարավորություն տալ երիտասարդ ղեկավարներին: Նրա խոսքով՝ այդ երիտասարդները պետք է կրթված լինեն հոգևոր միջավայրում և արդիականության բարձր պահանջներին համապատասխան: Թուրքմենստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովից հայտնել են, որ արտահերթ նախագահական ընտրությունները կանցկացվեն մարտի 12-ին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր