00:00:00

Իլհամ Ալիևը ստորագրել է «Շուշիի հռչակագիրը» վավերացնող օրենքը

15:18, 12 փետրվար 2022 Աշխարհ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել է օրենքը, որով վավերացվում է թուրք-ադրբեջանական ռազմական համագործակցության վերաբերյալ «Շուշիի հռչակագիրը»։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին հայտնում է Haqqin.az-ը: Նախօրեին թուրքական մեջլիսի կողմից վավերացված հռչակագրի մասին հրամանագիր էր ստորագրել նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Իլհամ Ալիևի կողմից 2021 թվականի հունիսի 15-ին ստորագրված հռչակագրում, մասնավորապես, նշվում է, որ երկու երկրները համատեղ կգործեն երրորդ պետության կողմից «սպառնալիքի կամ ագրեսիայի» դեպքում։ Հռչակագրում նշվում է նաև, որ «կողմերը կշարունակեն համատեղ ջանքերը՝ ժամանակակից պահանջներին համապատասխան երկու եղբայրական երկրների զինված ուժերի արդիականացման համար»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր