00:00:00

Վեց երկրներ կոչ են անում իրենց քաղաքացիներին շտապ հեռանալ Ուկրաինայից

13:46, 12 փետրվար 2022 Աշխարհ

Նիդերլանդների, Չերնոգորիայի, Ճապոնիայի և Հարավային Կորեայի կառավարություններն իրենց քաղաքացիներին հորդորում են չմեկնել Ուկրաինա, իսկ այդ երկրում արդեն գտնվողներին կոչ են անում անհապաղ լքել Ուկրաինայի տարածքը: Կիևում Նիդերլանդների դեսպան Յենես դե Մոլը նախազգուշացրել է, որ «կենտրոնացված տարհանում չի նախատեսվում» և խորհուրդ է տվել հնարավորինս արագ հեռանալ Ուկրաինայից: Նմանօրինակ ուղերձով է հանդես եկել նաև Չերնոգորիայի արտաքին գերատեսչությունը: Հարավային Կորեան վտանգավորության «կարմիր աստիճան» է սահմանել Ուկրաինայի պարագայում և արգելել է ուղևորություններն այդ երկիր: Նույն վճիռն է կայացրել Ճապոնիայի կառավարությունը, որը հայտարարել է, թե «Ռուսաստանի ռազմական հզորության ավելացման հետևանքով Ուկրաինայում անկանխատեսելի իրավիճակ է ստեղծվել»: Այսօր ավելի վաղ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայրենակիցներին խորհուրդ է տվել չմեկնել Ուկրաինա, իսկ այդ երկրներում գտնվող ամերիկացիներին կոչ է արել «հիմա հեռանալ»: «Իրավիճակը կարող է շատ արագ դուրս գալ վերահսկողությունից»,- ասել է Միացյալ Նահանգների ղեկավարը: Իսրայելը ոչ միայն իր քաղաքացիներին կոչ է անում չմեկնել Ուկրաինա կամ հեռանալ Ուկրաինայից, այլև արդեն սկսել է այդ երկրից դեսպանատան աշխատակիցների և նրանց ընտանիքների անդամների տարհանումը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր