Գյուղատեսության զարգացման հիմնադրամի գյուղատնտեսական խորհրդատվական տնօրինությանղեկավար Դավիթ Բաբայանը և այլ պատասխանատուներ Արագածոտնի մարզի Թալին քաղաքում հանդիպում են ունեցել Վորլդ Վիժն Հայաստան կազմակերպության ներկայացուցիչների հետ:
Հանդիպման ընթացքում մասնակիցները ներկայացրել են Արագածոտնի մարզում իրականացվողծրագրերը, քննարկել համագործակցության հնարավոր ուղիները: Հիմնադրամի խորհրդատվականծառայությունների տնօրինության ղեկավար Դավիթ Բաբայանն առաջարկել է ընդլայնելփոխգործակցությունը հիմնադրամի կողմից տրամադրվող խորհրդատվական ծառայությունների ուղղությամբ,ինչպես նաև ծրագրերի իրականացման ժամանակ օգտագործել միմյանց ռեսուրսները:
ՎՎՀ տնտեսական ծրագրերի ղեկավար Հուսիկ Սարգսյանն իր հերթին կարևորել է նշվածուղղություններով աշխատանքների իրականացումը, ինչպես նաև առաջարկել հիմնադրամին աջակցություն ցուցաբերել` տրամադրելով տեղական արժեշղթաների վերլուծության մեթոդները, ՎՎՀ կողմիցիրականացված շուկայի վերլուծության մոտեցումները, ինչպես նաև ներկայացնել Տեղական արժեշղթաներիծրագրերի իրականացման ժամանակ արձանագրած հաջողությունները ու քաղած դասերը:
Այնուհետև հանդիպման մասնակիցներն այցելել են Ցամաքասար համայնք, որտեղ ծանոթացել են «Աստղ կաթ» պանրի արտադրության կոոպերատիվի գործունեությանը: Հանդիպումը շարունակվել է Հիմնադրամի Աշտարակ քաղաքի գրասենյակում:
Ընդգծելով հանդիպման ընթացքում բարձրացրած հարցերի կարևորությունը` կողմերը պայմանավորվել են այլ մարզերում ևս կազմակերպել նման հանդիպումներ: