00:00:00

Փետրվարի 27-ին Բելառուսում սահմանադրական հանրաքվե կանցկացվի

22:31, 11 փետրվար 2022 Աշխարհ

Բելառուսի նախագահի աշխատակազմի ղեկավար Իգոր Սերգեենկոն հայտնել է, որ ԵՄ երկրներից մոտ 30 դիտորդ ցանկություն է հայտնել աշխատել հանրապետությունում սահմանադրական հանրաքվեի ժամանակ։ «Արդեն հավատարմագրված է 77 միջազգային դիտորդ, մշակվում է Եվրամիության երկրներից ևս մոտ 30 դիտորդ հրավիրելու հարցը»,- Սերգեենկոյի խոսքը մեջբերում է BelTA գործակալությունը։ Նրա խոսքով՝ հանրաքվեում կաշխատի մինչև 40 հազար ազգային դիտորդ։ Ավելի վաղ Բելառուսի ԿԸՀ ղեկավար Իգոր Կարպենկոն չէր բացառել նաև Շանհայի համագործակցության կազմակերպության և ԱՊՀ-ի դիտորդների ներկայությունը հանրաքվեին: Բելառուսի նախագահի հրամանագրի համաձայն՝ սահմանադրական հանրաքվեն կանցկացվի փետրվարի 27-ին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր