00:00:00

Շոյգուն Ուոլեսից պահանջել է բացատրել Ուկրաինայում Մեծ Բրիտանիայի հատուկ ջոկատայինների ներկայությունը

21:25, 11 փետրվար 2022 Աշխարհ

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսի հետ Մոսկվայում կայացած հանդիպման ժամանակ պահանջել է բացատրել Ուկրաինայում բրիտանական հատուկ ջոկատայինների ներկայությունը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, Շոյգուն նաեւ առաջարկել է արեւմտյան երկրներին իրենց ներդրումն ունենալ լարվածության թուլացման գործում եւ դադարեցնել զենքի մատակարարումներն Ուկրաինային: «Կուզենայի նաև հասկանալ, թե ինչու Մեծ Բրիտանիան իր հատուկ նշանակության ջոկատներն ուղարկել Ուկրաինա, և մինչև երբ նրանք այնտեղ կգտնվեն», - ասել է Շոյգուն։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր