00:00:00

ԱԱԾ-ն հարցաքննության է հրավիրել Բորիս Ավագյանի թոշակառու մորը

12:21, 11 փետրվար 2022 Իրավական

ՀՀ ԱԱԾ-ն հարցաքննության է կանչել գնդապետ Բորիս Ավագյանի տարեց մորը ու հասցրել նյարդային ծանր վիճակի, լացացրել։ Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնել է գնդապետի կինը՝ Էլեն Ավագյանը։ Հակակոռուպցիոն կոմիտեն Բորիս Ավագյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում։ Ինչպես հայտնի է՝ նրան մեղադրում են փողերի լվացման մեջ։ «Գնդապետ Ավագյանը ծանուցագիր չի ստացել՝ հարցաքննության ներկայանալու համար։ Ինձ եւս չեն հրավիրել հարցաքննության, բայց Հայաստանի ԱԱԾ-ն հարցաքննության է հրավիրել Բորիս Ավագյանի թոշակառու մորը և տարեց կնոջը հասցրել նյարդային լարվածության, արցունքների», - ասել Էլեն Ավագյանը։ Այն հարցին, թե ինչպես են վերաբերվում Ավագյանի նկատմամբ հայտարարված հետախուզմանը՝ կինը նշել է. «Իմ ամուսինը՝ գնդապետ Ավագյանը, շնորհակալություն է հայտնում Հայաստանի իրավապահ մարմիններին, որ նրանք վերջապես դադարել են հերքել, որ նա հետախուզման մեջ է՝ մոլորության մեջ գցելով հանրությանը»։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր