00:00:00

Նախիջեւանում ստուգվել է տանկային ստորաբաժանումների պատրաստվածությունը հարձակմանը

23:46, 09 փետրվար 2022 Աշխարհ

Նախիջեւանում ստուգվել է տանկային ստորաբաժանումների պատրաստվածությունը հարձակմանը։ Ադրբեջանական ԶԼՄ-ները՝ հղում անելով պաշտպանության նախարարությանը, հայտնել են, որ «Միավորումներում եւ ստորաբաժանումներում մարտական ​​պատրաստվածության հանկարծակի ստուգում» ծրագրի համաձայն՝ կենտրոնական շտաբը ստուգում է առանձին համազորային բանակի ստորաբաժանումները։ Նշվում է, որ ստուգման ընթացքում ստորաբաժանումը «տագնապ» ազդանշանով ոտքի է հանվել եւ տեղափոխվել նշանակակետ։ Գնահատվել են տանկային ստորաբաժանման՝ մեծ հեռավորության վրա հարձակում գործելու հնարավորությունները, կատարվել են հարձակողական ստորաբաժանումների աջակցման, հակառակորդի կրակակետերը ոչնչացնելու եւ պաշտպանական համակարգը ճեղքելու խնդիրներ: Ստուգման ընթացքում շեշտը դրվել է թիրախները ճշգրիտ ոչնչացնելու հմտությունների կատարելագործմանը, հակառակորդի հետեւակի ոգին խարխլելու եւ հակառակորդի կրակային հարվածներից պաշտպանվելու վրա։ Ըստ ծրագրի՝ մյուս ստորաբաժանումներում կշարունակվի մարտական ​​պատրաստվածության հանկարծակի ստուգումը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր