00:00:00

ԱՀԿ. Աշխարհում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը վերջին շաբաթվա ընթացքում 17%-ով նվազել է

23:35, 09 փետրվար 2022 Աշխարհ

Աշխարհում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը վերջին շաբաթվա ընթացքում նվազել է 17%-ով, իսկ մահացութունը՝ 7%-ով։ Այս մասին հայտնել է ԱՀԿ-ն։ Ըստ կազմակերպության զեկույցի՝ «օմիկրոն» տարբերակը դառնում է ավելի ու ավելի գերակշռող՝ կազմելով վիրուսների հետագծման միջազգային GISAID հարթակի կողմից հաշվված բոլոր դեպքերի մոտ 97%-ը: 3%-ից մի փոքր ավելի բաժին է ընկնում «դելտա» տարբերակին: ««Օմիկրոն» տարբերակի տարածվածությունն աճել է ամբողջ աշխարհում եւ այժմ այն հանդիպում է գրեթե բոլոր երկրներում»,- ասվում է ԱՀԿ-ի զեկույցում: «Սակայն շատ երկրներ, որոնք հայտնել են դեպքերի վաղ աճի մասին՝ կապված «օմիկրոն» տարբերակի հետ, այժմ նոր դեպքերի ընդհանուր թվի անկում են գրանցում 2022թ․ հունվարի սկզբից»: Ընդհանուր առմամբ, ԱՀԿ-ն հաղորդել է հունվարի 31-ից փետրվարի 6-ն ընկած շաբաթվա ընթացքում COVID-19-ի ավելի քան 19 միլիոն նոր դեպքերի մասին եւ մահվան 68 000-ից քիչ նոր դեպքերի մասին: Փորձագետները նշում են, որ այս թվերը մեծապես թերագնահատում են իրական կորուստները։ Վարակման դեպքերի թիվը նվազել է ԱՀԿ-ի վեց տարածաշրջաններից յուրաքանչյուրում, բացառությամբ Միջերկրական ծովի արեւելյան գոտու, որտեղ 36% աճ կա՝ հատկապես Աֆղանստանում, Իրանում եւ Հորդանանում դեպքերի ավելացման հաշվին: Եվրոպայում հիվանդացությունը նվազել է 7%-ով, ինչը պայմանավորված է այնպիսի երկրներում դեպքերի թվի նվազմամբ, ինչպիսիք են Ֆրանսիան եւ Գերմանիան, մինչդեռ Արեւելյան Եվրոպայի երկրներում, ինչպիսիք են Ադրբեջանը, Բելառուսը եւ Ռուսաստանը, աճ է գրանցվել: Հյուսիսային եւ հարավային Ամերիկայում դեպքերի թիվը նվազել է 36%-ով, ընդ որում՝ Միացյալ Նահանգները, որ նախկինի պես ամենտուժած տուժած երկիրն է, հայտնել է 1,87 միլիոն նոր դեպքերի մասին, որը նախորդ շաբաթվա համեմատ 50%-ով պակաս է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր