00:00:00

Նարեկ Մանթաշյանը կմնա կալանքի տակ. դատարանը մերժեց պաշտպանի միջնորդությունը

20:39, 09 փետրվար 2022 Իրավական

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Կարեն Ֆարխոյանի, այսօր՝ փետրվարի 9-ին, մերժեց «Այլընտրանք» ՀԿ ղեկավար, «Հայաստան» դաշինքի անդամ Նարեկ Մանթաշյանին ազատ արձակելու մասին պաշտպանի միջնորդությունը։ Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Ալեքսանդր Կոչուբաեւից։ Նշենք, որ այսօր Մանթաշյանի գործով նախնական դատական նիստն էր, որի ընթացքում փաստաբանը միջնորդեց դատարանին՝ ազատ արձակել Մանթաշյանին՝ առողջական խնդիրներ ունենալու հիմքով։ Հիշեցնենք, որ Նարեկ Մանթաշյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 225-րդ հոդվածի 1 -ին եւ 2-րդ մասերով՝ այն է զանգվածային անկարգություններ կազմակերպելը եւ դրանց ժամանակ բռնություն գործադրելը ջարդ կամ հրկիզում իրականացնելը, գույք ոչնչացնելը կամ վնասելը, հրազեն, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր գործադրելը կամ իշխանության ներկայացուցչին զինված դիմադրելը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր