00:00:00

«Պատերազմը խելագարություն է». Հռոմի պապը՝ Կիևի և Մոսկվայի միջև լարվածությունը հաղթահարելու անհրաժեշտության մասին

17:12, 09 փետրվար 2022 Աշխարհ

Ուկրաինայում պատերազմը «խելագարություն» կլինի: Այս մասին հայտարարել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Վատիկանում հավատացյալների հետ հանդիպման ժամանակ, հայտնում է Reuters-ը։ Հռոմի պապը նաև հույս է հայտնել, որ Կիևի և Մոսկվայի միջև լարվածությունը կհաղթահարվի բազմակողմ երկխոսության միջոցով, մասնավորապես՝ նորմանդական ձևաչափի շնորհիվ։ «Եկեք շարունակենք աղոթել Աստծուն խաղաղության համար, որպեսզի լուրջ երկխոսության միջոցով հաղթահարվի լարվածությունը և պատերազմի վտանգը, և որ նորմանդական ձևաչափով բանակցությունները նպաստեն այս նպատակին: Եվ չմոռանանք, որ պատերազմը խելագարություն է»,-ասել է պոնտիֆիկոսը: Բացի այդ, Ֆրանցիսկոսը Պապը շնորհակալություն է հայտնել նրանց, ովքեր մասնակցել են հունվարի 26-ին Ուկրաինայում խաղաղության համար միջազգային աղոթքին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր