00:00:00

Պուտինը ԵԱՏՄ ղեկավարներին հրավիրել է դիտել ֆուտբոլի առաջնության խաղերը

02:47, 15 մայիս 2018 Աշխարհ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Եվրասիական տնտեսական միության երկրների առաջնորդներին, նաեւ Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնին հրավիրել է դիտել ՌԴ-ում կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնության հանդիպումները։ Այդ մասին պուտինն ասել է ԵԱՏՄ տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում, հաղորդում է ՏԱՍՍ-ը։ Իր ելույթում Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը մաղթել է Ռուսաստանին բարձր մակարդակով անցկացնել առաջնությունը, հույս հայտնել, որ դահլիճում ներկա երկրների ղեկավարները հրավերք կստանան դիտելու խաղերը։ «Դուք բոլորդ հրավիրված եք, ես այդ մասին արդեն ասել եմ»,- պատասխանելէ Պուտինը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր