00:00:00

Ադրբեջանցի ռեփերը Բաքուն անվանել է «անառակատուն» (տեսանյութ)

05:28, 01 փետրվար 2022 Տեսանյութեր

Սոցցանցերում ակտիվորեն շրջանառվում է մի տեսանյութ, որում երևում է, թե ինչպես է Մոսկվայում «Փախնենք Բաքու» երգի կատարման ժամանակ ադրբեջանցի ռեփեր Նավայ Բաքիրովը (Navai) Ադրբեջանի մայրաքաղաք Բաքուն անվանում «անառակատուն»:
Երգիչն այսօր հերքում է հրապարակել՝ պնդելով, որ դա ընդամենը մոնտաժ է։
«Ես տեսնում եմ, որ ինչ-որ մեկը փորձում է սևացնել իմ անունը՝ ինձ կեղտի մեջ թաթախելու համար ամենատարբեր մոնտաժներ անելով»,- գրել է նա Instagram-ում։ Նրա խոսքով` բոլոր ադեկվատ մարդիկ գիտեն իր վերաբերմունքը հայրենիքի, արյունակից եղբայրների ու քույրերի հանդեպ։ «Ես իմ կյանքը կտամ յուրաքանչյուրի համար, անկախ նրանից, թե աշխարհի որ ծայրում եմ գտնվում»,- գրել է նա։ Ինչպես երևում է կադրերում, ռեփերի հետ է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի նախկին փեսան` փոփ երգիչ Էմին Աղալարովը: https://www.youtube.com/watch?v=t_SbdAYqKP8

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր