00:00:00

Այս կառավարման համակարգն ունի լրջագույն թերություններ. Իմ պատկերացումները չեն փոխվել. Վահագն Խաչատուրյան

19:11, 31 հունվար 2022 Տեսանյութեր

Մենք ցավոք սրտի, ճիշտ դուրս եկանք, որ այս կառավարման համակարգը ունի լրջագույնս թերություններ: Այս մասին այսօր՝ հունվարի 31-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը, ով նաեւ ՀՀ նախագահի ՔՊ-ի հավանական թեկնածուն է: «Հաշվի առնելով մի հանգամանք, որ մենք դեռեւս կայացած ժողովրդավարական երկիր չէինք, մեզ մոտ քաղաքական ու պետական ինստիտուտները առանձնահատուկ չէին աշխատում: Պետական ինստիտուտների չկայացման մեջ մեղավորը եղել են ոչ թե գործող օրենքները, կամ Սահմանադրությունը այլ կառավարող ուժի մոտեցումները: Իմ պատկերացումները սահմանադրական փոփոխությունների առումով մինչեւ հիմա չի փոխվել»,-ասաց նա: «Բոլոր դեպքերում կա Սահմանադրություն, որով ապրում ենք, եւ այդ Սահմանադրությամբ նախագահն ունի որոշակի լիազորություններ, եւ այդ լիազորությունները պետք է կատարվեն: Ես օրենքը հարգող մարդ եմ, եւ նաեւ սկզբունք ունեմ, որ երբեւիցե գործող օրենքը չեմ քննադատում: Ես կատարում եմ այդ օրենքի պահանջները, եթե ինչ-որ մի բան չի համապատասխանում, կփորձեմ փոխել»,-ընդհծեց Խաչատուրյանը:   https://www.youtube.com/watch?v=Vq2aumbp_EI

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր