00:00:00

Հայտնի քրեական հեղինակություն է ձերբակալվել

04:03, 20 հունվար 2022 Քրեական աշխարհ

Ուկրաինայի ուժայինները Խարկովում բերման են ենթարկել հայտնի քրեական հեղինակություն Միխայիլ Գոնչարենկոյին՝ Գոնչարիկ մականունով, «հանգիստ բիզնես վարելու համար» 250 հազար դոլար շորթելու կասկածանքով։ Այս մասին գրում է Strana.ua-ն՝ հղում անելով Հանրապետության Ազգային ոստիկանության ռազմավարական հետաքննությունների վարչությանը։ Հաղորդագրության մեջ իրավապահները չեն նշել ձերբակալվածի անունը, սակայն, ըստ կայքի աղբյուրների, խոսքը Գոնչարիկի մասին է։ Նա երկար ժամանակ համարվում էր ԱՊՀ-ում հայտնի հեղինակություն, Արքայազն մականունով Վադիմ Կազարցևի «աջ ձեռքը», ով մահացել է 2020 թվականին Գերմանիայում` քաղցկեղից։ Կայքի տվյալներով՝ քրեական հեղինակությունը տեղի ձեռներեցներից մեկից քառորդ միլիոն դոլար է պահանջել՝ որպես ֆիկտիվ պարտքի մաս։ Նշվում է, որ Գոնչարենկոյին սպառնում է մինչև 12 տարվա ազատազրկում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր