00:00:00

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանն ամեն ինչ անում է, որ հանգիստ իր տեղաշորում մեռնի, ոչ թե բանտում․ Արմինե Ադիբեկյան

02:04, 19 հունվար 2022 Տեսանյութեր

Ինձ առաջադրվել է մեղադրանք Նիկոլ Փաշինյանին վիրավորանք հասցնելու պատճառով, բայց, չգիտես ինչու, Նիկոլ Փաշինյանը որպես տուժող չի ընդգրկվել գործի մեջ, իսկ այս գործն այնպիսին է, որ կարող է հարուցվել միայն տուժող կողմի բողոքով՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց ադրբեջանագետ Արմինե Ադրիբեկյանը, որին մեղադրանք են առաջադրել, քանի որ ֆեյսբուքում մեջբերել է Նիկոլ Փաշինյանի «Երկրի հակառակ կողմը գրքից մի հատված, որը, նրա համոզմամբ, նկարագրում է Փաշինյանին ու նրա այսօրվա թիմակիցներին։ «Անհասկանալի է՝ Նիկոլ Փաշինյանն անձա՞մբ է բողոքել, թե՞ Փաշինյանի նոքյարները, առաջ ընկնելով, չիմանալով՝ նա վիրավորվել է, թե ոչ, որոշել են գործին ընթացք տալ։ Մինչև երեկ Նիկոլ Փաշինյանը որպես տուժող չէր ներգրավվել գործի մեջ, ինչիմասին մենք հատուկ միջնորդություն ներկայացրինք և պահանջեցինք տուժողին ընդգրկել, որ հասկանանք՝ որ հատվածում և ինչպես է նա ապրել ծանր վիրավորանք, բցահայտենք վիրավորության ծանրությունը»,-ասաց Արմինե Ադիբեկյանը։
Փաշինյանը տեխնիկապես չի կարող լռեցնել իր հասցեին բոլոր քննադատությունները, համոզված է Ադիբեկյանը, նա կարող է 10, 20  հոգու նստեցնել, բայց չի կարող նստեցնել ամբողջ հանրապետության բնակչությանը․ ո՛չ հնարավոր է բոլորին տեղավորել կալանավայրերում, ո՛չ էլ դրամական պատիժ մտցնել, որովհետև հասարակությունն այն ծայրահեղ աղքատության աստիճանի է հասցված, որ մարդիկ չունեն փող։ «Բացի այդ, ինձ ոչինչ չի խանգարում, որ այն, ինչ ուզում եմ հանրայնացնել՝ խնդրեմ արտասահմանում գտնվող իմ ցանկացած ընկերոջը, որ հրապարակի։ Գագիկ Սողոմոնյանն, օրինակ, ոչնչով կաշկանդված չէ՝ ո՛չ ձևային, ո՛չ բովանդակային արտահայտմամբ, և նրան չեն կարողանում գտնել»,-ասաց Արմինե Ադիբեկյանը։ Եթե, անուամենայնիվ, հնարավոր լինի ապացուցել, որ նա վիրավորել է Փաշինյանին, պատիժը տուգանքը կլինի, բայց Արմինե Ադիբեկյանն ասում է՝ նրանց ձեռքն էլ քարի տակ չէ, եթե որոշեն, որ ինքը նստելու է՝ կնստի։
«Եթ որոշեն, որ ես պետք է նստեմ՝ ես կնստեմ այնպես, ոնց որ նստած է Առուշը, ոնց որ նստած է Աշոտ Երկաթը և մնացած բոլոր նորմալ, լավ տղերքը։ Եկեք օբյեկտիվ լինենք՝ երբ դու մտնում ես ակտիվ քաղաքական դաշտ, երբ դու դառնում ես հնչելի՝ այդ սպառնալիքը միշտ կա և դու միշտ պետք է պատրաստ լինես, որ դա կարոող է քեզ հետ տեղի ունենալ»,-ասաց նա։ Վիրավորանքը օրենքով քրեականացնելու՝ Փաշինյանի թիմի նախաձեռնությունը Արմինե Ադիիբեկյանին զավեշտ է թվում, քանի որ այդ հոդվածի ապաքրեականացման հիմքում 2000 թ-ին դրված է եղել հենց Փաշինյանի գործը։ «Նիկոլ Փաշինյանը եղել է այն մարդկանցից, ում խաթր ՀՀ իշխանություններին պարտադրել են ապաքրեականացնել այդ հոդվածը, և հիմա նորից քրեականացրել է հենց ինքը՝ Նիկոլ Փաշինյանը։ Հաջորդ զավեշտն այն է, որ այս օրենքի մշակողն ու լոբբինգ անողներից մեկը այն էակն է, որը փետրվարին՝ Արման Թաթոյանի պայմանագրի ժամկետն ավարտվելուց հետո կարող է դառնալ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը։ Այսինքն, մեր բոլորի իրավունքները պաշտպանելու է մի երևույթ, որը մասնակցություն ունի այս հոդվածի քրեականացմանը։ Եվ դրանում կայանում է այսօրվա իշխանությունների ինքնամերժությունը և անտրամաբանությունը»,-ասաց նա։ Դատական իշխանությունը ևս կախյալ դարձնելով Փաշինյանը լուծում է իր սեփական անվտանգութան խնդիրը՝ համոզված է Արմինե Ադիբեկյանը։ «Նա փորձում է ստեղծել այնպիսի համակարգ, որը նրան ցմահ կպաշտպանի հետագա ամբողջ պատասխանատվությունից։ Բայց քանի որ նա առաջինը չէ և վերջինը չէ, ով նման փորձեր է կատարել, հաջորդ օրը, որ կդադարի լինել ՀՀ վարչապետ և կանցնի թոշակի, մյուս օրը նրա դռանը կանգնելու են և նա ձերբակալվելու է։ Նա դա գիտակցում է և ձգտում է լինել հայկական Իլհամ Ալիևը՝ ցմահ շարունակել լինել ՀՀ վարչապետ, որ իր տեղաշորում հանգիստ մեռնի»,-ասաց ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանը։ Աննա Բալյան Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութով․ https://www.youtube.com/watch?v=xwxRmt2iW3M

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր