00:00:00

«Նորք»-ի ինֆեկցիոնի 80 բուժաշխատողի աշխատանքից ազատելու հարցով ՄԻՊ–ը գրություններ է ուղարկել ԱՆ և Տեսչական մարմին

02:24, 12 հունվար 2022 Քաղաքականություն

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ԱՆ «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» ՓԲԸ-ի «Նորք» մասնաճյուղի թվով 80 աշխատակցի աշխատանքից ազատելու հարցով գրություններ է ուղարկել ՀՀ առողջապահության նախարարություն, ինչպես նաև Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին: Այս մասի ասվում է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանի ֆեյսբուքյան էջում գրառման մեջ: «Երեկ տեղի ունեցած հրապարակային բողոքներով, որոնք ներկայացվել են լրատվամիջոցներին, բուժաշխատողները նշել են, որ 2021 թվականի դեկտեմբերի 30-ին բանավոր տեղեկացվել են աշխատանքից ազատվելու մասին, իսկ աշխատանքից ազատման հիմքերի մասին չեն ծանուցվել, ավելին՝ տեղեկացել են, որ վերջնահաշվարկ նույնպես չի իրականացվելու: Այնուհետև, ըստ բողոքների` աշխատակիցներին հորդորել են աշխատանքից ազատման դիմումներ ներկայացնել՝ ժամանակ տրամադրելով մինչև 2022 թվականի հունվարի 15-ը: Ի գիտություն ընդունելով նաև հարցի վերաբերյալ Առողջապահության նախարարության պարզաբանումը՝ բուժաշխատողների աշխատանքային իրավունքների երաշխավորման նպատակով Պաշտպանը լրացուցիչ հարցադրումներ է ուղղել»,- գրել է Թաթոյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր