00:00:00

Երևան-Գորիս ճանապարհի վրա, Տիգրանաշենում և Ոսկեպարում ևս կլինեն ադրբեջանական մաքսակետեր. Սահմանազատման հետևանքերն ըստ Դավիթ Շահնազարյանի

17:11, 11 հունվար 2022 Քաղաքականություն

«Հայաստանի վարչապետն ըստ էության բացահայտեց իր բոլոր ծրագրերը, այսպես կոչված «խաղաղության ծրագիրը»,- այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց Դավիթ Շահնազարյանը։ Քաղաքական գործիչը հայտարարեց, որ Փաշինյանի ծրագրերի երեք հիմնական ուղղություններից մեկն է՝ սկսել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը։ Ներկայացուցիչների հանդիպումը նախատեսված է առաջիկա օրերին։ Շահնազարյանը՝ լինելով Հայաստան-Թուրքիա բանակցույթունների առաջին պաշտոնական մասնակիցը և բանակցողը, կրկին հայտարարեց, որ այս իրավիճակում գնալ Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման և սահմանների բացման, մեծագույն սպառնալիք է ՀՀ-ի համար։ «Իրավիճակը կտրականապես փոխվել է պատերազմից հետո։ Պատերազմը չի ավարտվել։ Թուրքիան առաջ է քաշում նախապայմաններ, որոնք փաստացի ընդունվել են ՀՀ ներկայիս իշխանությունների կողմից»։ Թուրքիան պահանջում է ճանաչել Կարսի պայմանագրը, ընդունել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և Արցախի հանրապետությունը որպես Ադրբեջանի անքակտելի մաս ճանաչել ու հրաժարվել Ցեղասպանության հարցից։ Առաջ է քաշվել նաև նոր՝ չորրորդ պայմանը՝ միջանցք Ադրբեջանի և Նախիջևանի միջև, որը այլ կերպ կոչվում է «Թուրանի միջանցք»։ Երկրորդ սպառնալիքը սահմանազատման հարցն է։ Շահնազարյանը վաստահեցնում է, որ գործընթացը երկար չի տևի և արդյունքում Գորիս-Կապան ճանապարհին տեղադրված ադրբեջանական սահմանային և մաքսային կետերից կունենանք նաև Երևան-Գորիս ճանապարհի վրա, Տիգրանաշենում, Ոսկեպարի շրջանում։ «Սա ըստ էության արդեն հայտարարված է ՀՀ իշխանության կողմից։ Անհեթեթություն է, որ այդ կերպ կատարվում է սահմանազատման աշխատանքները»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր