00:00:00

Մահացել է «Օսկարի» արժանացած առաջին սևամորթ դերասանը

18:59, 08 հունվար 2022 Աշխարհ

Հոլիվուդյան դերասան Սիդնի Պուատիեն, որն «Օսկարի» արժանացած առաջին սևամորթն է, մահացել է 94 տարեկանում: Ինչպես հայտնում է BBC News-ը, դերասանի մահվան մասին լուրը հաստատել են Բահամյան կղզիների արտաքին գործերի նախարարի գրասենյակից: Նշվում է, որ Պուատիեն նորարար դերասան էր, ինչպես նաև հարգված հումանիստ և դիվանագետ: Ակադեմիական մրցանակի դափնեկիր նա դարձել է 1963 թվականին «Դաշտի շուշաններ» ֆիլմի համար՝ արժանանալով «լավագույն դերասան» կոչմանը: ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման նրա մասին խոսելիս ասել է, որ «Պուատիեն արժանապատվությքն ու շնորհի մարմնավորումն է և եզակի տաղանդի տեր»: Պուատին ծնվել է Մայամիում, մեծացել Բահամյան կղզիներում գտնվող լոլիկի ագարակում, ապա 16 տարեկանում տեղափոխվել Նյու Յորք:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր