00:00:00

Պետական ​​դավաճանություն. Ղազախստանի Ազգային անվտանգության կոմիտեի նախկին նախագահը ձերբակալվել է

13:47, 08 հունվար 2022 Աշխարհ

Ղազախստանի հատուկ ծառայությունները պետական ​​դավաճանության կասկածանքով ձերբակալել են հանրապետության Ազգային անվտանգության կոմիտեի (ԱԱԿ) նախկին նախագահ Քարիմ Մասիմովին։ Այս մասին շաբաթ օրը հայտնել է Ղազախստանի ազգային անվտանգության կոմիտեի մամուլի ծառայությունը, գրում է «ՏԱՍՍ» գործակալությունը: «Այս տարվա հունվարի 6-ին Ազգային անվտանգության կոմիտեն պետական ​​դավաճանության դեպքի փաստով նախաքննություն է սկսել, հոդվածը՝ 175-րդ, մաս 1-ին: Նույն օրը այս հանցագործությունը կատարելու կասկածանքով Քարիմ Մասիմովը և այլ անձինք բերման են ենթարկվել և տեղափոխվել ժամանակավոր պահման վայր»,- ասվում է հաղորդագրությունում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր